ABC News-ի փոխանցմամբ՝ Կաննից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող վիլլան կարճ ժամկետով տրվել է վարձակալության։ Խոսքը ոճաբան Պիեռ Կարդենի էլիտար նստավայրի մասին է, որը հայտնի է նաև որպես Bubble House կամ Bubble Palace։ Այն բացառիկ շքեղ առանձնատուն է իր տեսակի մեջ։
Դրանում մեկ գիշեր անցկացնելը գնահատվել է գրեթե 1000 դոլար։ Պիեռ Կարդենի առանձնատունն ունի 28 սենյակ, իսկ արտաքին տեսքը նման է փուչիկի։ Տան ներսը քարանձավ է հիշեցնում։ Bubble House-ի ներսում չկա դասական որևէ բան, անգամ կահույքի մակարդակով։ Պիեռ Կարդենն արտասովոր ոճաբան է, ինչի համար էլ նրա տունն արտասովոր է։















































