Apple ընկերության նախկին աշխատակիցը հրապարակել է աշխարհում ամենահայտնի հեռախոսի առաջին նախատիպի 2005 թ. լուսանկարները,- հաղորդում է Life News-ը:
Ընկերության նախկին աշխատակից, որը հրաժարվել է ասել իր անունը, աշխատել է ընկերության տարբեր նախագծերի մշակման վրա 2000-ական թթ. սկզբին:
iPhone-ի նախատիպն իրենից ներկայացնում է սարք, որը հիշեցնում է ավելի շուտ iPad համակարգիչ (5х7 դյում և 5 սմ հաստություն):
Սարքն աշխատել է OS X օպերացիոն համակարգով, ունի մի շարք արտաքին բնիկներ, այդ թվում՝ USB, Ethernet:
Apple-ն առաջին iPhone-ը թողարկել է 2007թ.:










































