Google ընկերությունը ցուցադրում է Glass ակնոց-համակարգիչների համար մշակված առաջին հավելվածները, որոնց թվում են ծրագրեր Gmail փոստային ծառայության, Evernote գրառումների ծառայության, Path սոցցանցի հետ աշխատանքի համար, ինչպես նաև լրատվական հավելված՝ The New York Times-ի համար: Այս մասին հայտնում է Engadget կայքը՝ հղում կատարելով ԱՄՆ Օսթին քաղաքում անցկացվող South by Southwest համաժողովում Google ընկերության ներկայացուցչի ելույթին:
Հավելվածների առկայությունը այն հիմնական գործոններից մեկն է, որը որոշում է շուկայում ցանկացած նորույթի հաջողությունը: Google Glass-ի դեպքում դա հատկապես արդարացի է՝ հաշվի առնելով համակարգչի կոնցեպցիայի նորույթը:
Glass-ը ավանդական բջջային սարքերից տարբերվում է նրանով, որ ազատված է օգտատիրոջ ձեռքերից՝ պատկերը ցուցադրվում է էկրանին:
Ներկայացված ծրագրային վարկածները օգնում են գնահատել Glass-ի պոտենցիալը:
Gmail-ի հավելվածը օգտատիրոջը տեղեկացնում է ստացած հաղորդագրությունները և թույլ է տալիս ուղարկել նամակ՝ թելադրելով դրա տեքստը:
The New York Times-ի ծրագիրը ցուցադրում է նորությունների վերնագրերն ու բարձրաձայն կարդում հոդվածները:
Evernote-ի օգտատերերը կկարողանան մեկնաբանություններ գրել լուսանկարներին, որոնք արված են Glass-ի ներկառուցված տեսախցիկի օգնությամբ:










































