ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն այսօր չծրագրված այց է կատարել Բաղդադ՝ հանդիպելու Իրաքի վարչապետ Հայդեր Ջավադ Ալ-Աբադիի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ դա պաշտոնավարումից ի վեր Քարթերի առաջին այցն է Իրաք։ Այցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը ծրագրում է ամերիկացի հրամանատարների ու իրաքյան իշխանությունների հետ զրույցներից հետո պատկերացում կազմել արշավի մասին, որը երկրում անցկացվում է մայիսից և ուղղված է ԴԱԻՇ-ի դեմ։
Պենտագոնի ղեկավարը կիրակի սկսել է իր մերձավորարևելյան ուղևորությունը։ Շրջագայության շրջանակում նախատեսված են այցեր Իսրայել, Սաուդյան Արաբիա և Հորդանան՝ քննարկելու Իրանի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի թեմաները։










































