ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գլխավորած բարեգործական հիմնադրամը 700 հազար դոլար է հատկացրել Հաիթիի իշխանություններին՝ երկրի գյուղատնտեսական որորտը զարգացնելու նպատակով,- հայտնում է Associated Press գործակալությունը:
Միջոցները ուղղվելու են սուրճի պլանտացիաներ ստեղծելուն, ֆերմերներին ուսուցանելուն, ինչպես նաև ծառեր տնկելուն:
Բիլ Քլինթոնը ԱՄՆ մեկ այլ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հետ գլխավորում է Հաիթիի բնակիչներին օգնության ցուցաբերման միջազգային հիմնադրամը, որոնք տուժել էին 2010 թ. երկրաշարժի հետևանքով:
Հաիթին Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ երկիրն է, որը մինչ այժմ ուշքի չի եկել 2010 թ. հունվարի 12-ի երկրաշարժի հետևանքներից:










































