«Գահերի խաղը» ֆիլմի ռեժիսոր Դևիդ Նաթերը Բարաք Օբամային չվշտացնելու համար չի սպանել նրա սիրելի հերոսին՝ Ջոն Սնոուին։ Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ինչպես հաղորդում են տաբլոիդները, հայտնի հերոսի սպանությունը վշտացրել է բազմաթիվ երկրպագուներին, այդ թվում նաև՝ ԱՄՆ նախագահին։
Ավելի վաղ ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ Օբաման ուղղակիորեն հարցրել է. «Դուք հո չե՞ք սպանել Ջոն Սնոուին»: Ի պատասխան Նաթերն ասել է՝ Ջոն Սնոուն «մեռյալներից ավելի մահացած է»: Նախագահը վշտացել է. «Դուք միշտ սպանում եք իմ սիրելի հերոսներին»:
Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային Իռլանդիայում նկարահանվել են Քիդ Հարինգթոնի մասնակցությամբ դրվագներ: Հարինգթոնի հերոսը՝ Ջոն Սնոուն, հինգերորդ սեզոնի վերջին սերիայում սրախողխող էր արվել: Ֆիլմի հեղինակները հայտարարել էին, որ նա չի վերակենդանանա, սակայն բազմաթիվ երկրպագուներ վստահ են, որ սա հզոր գովազդային քայլ է:












































