Thursday, 25 06 2026
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Հայկական «էլիտայի» հավաքական սելֆին

Հայկական, այսպես կոչված, էլիտան հուլիսի 22-ին «ազգին» հերթական եկեղեցին է մատուցել: Երեկ Նոր Հաճընում բացվել է ԲՀԿ նախկին նախագահ և նախկին «հայկական Իվանիշվիլի» Գագիկ Ծառուկյանի կառուցած նոր եկեղեցին, որը նրա կառուցած յոթերորդ եկեղեցին է: Եկեղեցու բացմանը հավաքվել են հայկական իշխանական ու այսպես կոչված՝ ոչ իշխանական ուժերի հայտնի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի կառուցած վեցերորդ՝ Աբովյան քաղաքի եկեղեցու օծման արարողության, այս անգամ բացակայում էին Ծառուկյանին հեղափոխականություն ներշնչող ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Մնացյալ բոլորը կարծեք թե տեղում էին՝ ցույց տալու համար երևի թե, թե ինչքան են սիրում ազգին, որ բաց չեն թողնում նրա համար կառուցված որևէ մի եկեղեցու օծման արարողություն:

Ե՛վ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ու հետքաղաքական դերակատարման, և՛ Սերժ Սարգսյանի ու նրա «գնա մեռի արի սիրեմ» փիլիսոփայության ներքո մերձեցման, և՛ նաև եկեղեցիների բացման «ազգանվեր» գործի մասին շատ-շատ է խոսվել, և այստեղ, ըստ էության, ասելու այլ բան չկա էլ: Ընդամենը արձանագրենք, որ հերթական անգամ տեղի է ունեցել ազգային միասնության ցինիկ մի ակտ, երբ հայաստանյան տնտեսական, քաղաքական և հոգևոր, այսպես կոչված, էլիտաները պարզապես ծաղրուծանակի են ենթարկել Հայաստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Իսկ այդ ծանակի կարգախոսն այս անգամ հեղինակել է Ամենայն հայոց կաթողիկոսը՝ ի պատասխան ժողովրդի սոված լինելու մասին լրագրողների հարցերի հայտարարելով, որ ժողովուրդն իր սովը կհագեցնի եկեղեցիներով:

Ժողովուրդն իր սովը, իհարկե, կհագեցնի, կգտնի իր հոգևոր սնունդը: Բայց ե՞րբ է հագենալու Հայաստանի իշխանական, հոգևոր «էլիտա» կոչվածը, ե՞րբ է հագենալու ցինիզմից և հասարակության հանդեպ անտարբերությունից, ե՞րբ է հագենալու հասարակության և պետության հաշվին կյանքի վայելքները ըմբոշխնելու, իսկ այդ ճանապարհին գործածները կառուցվող եկեղեցիներով ծածկելու պրակտիկայից:

Ինչքան Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, այնքան հայկական էլիտան իրեն նվիրում է եկեղեցաշինությանը՝ դրանով իսկ կարծեք թե լավագույնս ի ցույց դնելով և՛ սեփական կրոնա-քաղաքական անմեղսունակությունը, որովհետև հասարակության հաշվին հարստանալն ու եկեղեցիներ կառուցելով այդ հարստությունն իբր հանրությանը վերադարձնելը որևէ կապ չունի կրոնի հետ, և՛ ի ցույց դնելով հասարակության ու պետության ճակատագրի հանդեպ ծայրաստիճան ցինիզմով լեցուն անտարբերությունը:

Այլ կերպ ասած՝ հայկական «էլիտան» շարունակում է զվարճանալ Հայաստանում սոցիալ-հոգեբանական անկման ֆոնին, այսպես ասած՝ յուրօրինակ «սելֆի» անել հասարակության ու պետության նվաղող ֆոնին, խաղալով պետության ու հասարակության ճակատագրի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում