Microsoft ընկերությունը Windows 10 օպերացիոն համակարգի համար գուշակում է տասնամյա աշխատանքային ժամկետ, հայտնում է ageofcomp.info-ն:
PC World պարբերականից ստացված տեղեկությունների համաձայն՝ նոր Windows 10-ի գոյության ժամկետը կբաժանվի երկու «հնգամյակների»: Հուլիսի 29-ից ուժի մեջ կմտնի այսպես կոչված «հիմնական աջակցության» փուլը, որը կշարունակվի մինչև 2020 թվական: Այդ ընթացքում օգտվողները հնարավորություն կունենան անվճար բեռնել բոլոր նորույթները և ուղղումները: Բացի այդ՝ նրանք կկարողանան հայտեր ուղարկել ընկերությանը՝ դիզայնի և ձևավորման փոփոխության վերաբերյալ:
2020 թվականից սկսած՝ դա կավարտվի և նորույթների ներբեռնումը հնարավոր կլինի միայն վճարովի հիմունքներով: Այդ պահից սկսած՝ Microsoft-ը պլանավորում է վարել միայն վճարովի քաղաքականություն:






































