Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև «չկա ոչ մի գաղտնի պայմանավորվածություն»՝ կապված Թեհրանի միջուկային փաթեթի հետ, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին նա նշել է, որ տեխնիկական պայմանավորվածությունների մասին ԱՄՆ-ին տեղեկացվել է համապատասխան ձևով, հայտնում է m.ria.ru-ն:
«ԱՄՆ-ի կոնգրեսի անդամները կտեղեկացվեն բոլոր առումներով»,- նշել է Քիրբին և ավելացրել, որ պետքարտուղար Ջոն Քերին և էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը այսօր «հանդես կգան օրենսդիրների փակ ճեպազրույցի շրջանակներում»: Բացի այդ՝ հինգշաբթի նրանք մտադիր են ելույթ ունենալ կոնգրեսում:








































