Դիետոլոգները հայտարարել են, որ սառը ըմպելիքը և սառը ուտելիքը խախտում են օրգանիզմի նյութափոխանակությունը, գրում է Womanel.com-ը:
Հայտնի է, որ եթե մարդը չարաշահում է ֆասթ-ֆուդը, այն հանգեցնում է ավելորդ կիլոգրամների առաջացմանը: Սակայն պարզվել է, որ դրա պատճառը ոչ միայն ճարպերի ու ածխաջրերի ավելցուկն է, այլև ուտելիքը սառը վիճակում ուտելու սովորությունը և դրա հետ սառը ըմպելիք օգտագործելը:
Ստամոքսում ուտելիքի մարսողությունը կախված է նրա ջերմաստիճանից: Տաք ուտելիքը մարսվում է 2-3 ժամում, այնուհետև սկսվում է սպիտակուցների վերածումը ամինաթթուների, իսկ սառը ուտելիքը երկու անգամ ավելի արագ է անցնում ստամոքսի միջով՝ այնտեղ թողնելով չմարսված սպիտակուցներ, որոնք չեն կարողանում ներծծվել: Գումարած դրան՝ չմարսված ուտելիքը նաև նպաստում է աղիներում մանրէների բազմացմանը և նյութափոխանակության խանգարմանը, իսկ դիսբիոզը և ավելորդ քաշը ապահովված են:











































