Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն քաղաքի ոստիկանապետ Հուսեյն Չափքընի ուղեկցությամբ այցելել է հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Gerçek Gündem-ին:
Եկեղեցում նրանց դիմավորել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Նա շնորհակություն է հայտնել թուրք պաշտոնյաներին Սամաթիա շրջանում հայ կանանց սպանությունների բացահայտման համար: Իր հերթին նահանգապետը վստահեցրել է հայկական համայնքին, որ իրենց նպատակը նրանց անվտանգությունն ապահովելն է:
«Հանգի´ստ եղեք, նույնիսկ չկասկածեք նրանում, որ այս թաղամասը, այս քաղաքն ու այս երկիրը պատկանում են ձեզ»,- հայտարարել է Մութլուն:
Հիշեցնեն, Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ կանանց վրա հարձակումների և սպանությունների գործով օրերս ձերբակալվել է հայազգի Մուրադ Նազարյանը:









































