Ատլանտայի (ԱՄՆ, Ջորջիա նահանգ) արվարձանում կրակոցների հետևանքով չորս մարդ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հանցագործության մասին մանրամասնություններ առայժմ հայտնի չեն:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այն տեղի է ունեցել առավոտյան ժամը վեցի կողմերը: Դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է երեք դիակ և երկու վիրավոր: Հետագայում վիրավորներից մեկը նույնպես մահացել է:
Նախնական տվյալներով՝ կրակոցներ կազմակերպողը վիրավորներից մեկն է եղել: Հայտնվում է, որ նա բազմիցս ձերբակալվել է ոստիկանության կողմից:









































