Saturday, 20 06 2026
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև

Այսօր կաթոլիկ աշխարհը շունչը պահած սպասում է

Վատիկանում երեքշաբթի՝ մարտի 12-ին, 115 կարդինալներ, ովքեր Հռոմի պապ ընտրելու իրավունք ունեն, ընտրության համար կառանձնանան Սիքստինյան կապելայում: Կոնկլավի մասնակիցների արտաքին աշխարհի հետ կապը տեղի կունենա միայն ծխի միջոցով, որը կերևա Սուրբ Պետրոսի հրապարակից:

Օրվա մեջ երկու անգամ վառարանում կայրվեն քվեաթերթիկները: Ծխնելույզից բարձրացող սև ծուխը կազդարարի, որ ընտրությունները տեղի չեն ունեցել, իսկ սպիտակը կազդարարի նոր պապի ընտրվելու մասին: Արարողությունը կավարտվի Սան-Պիետրո բազիլիկի պատշգամբից արտասանվող habemus papam-ով («Մենք պապ ունենք») և կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի՝ ժողովրդի առջև ներկայանալով:

Սուրբ Գահի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին ավելի վաղ նախազգուշացրել է, որ մինչև այդ պահը կոնկլավի որոշմանը սպասողները պետք է զինվեն համբերությամբ: Նա հիշեցրել է, որ արարողությունը կատարվում է բացարձակ գաղտնի պայմաններում. տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ երդում են տվել 90 մարդ՝ հիմնականում Վատիկանի աշխատակիցները:

Գաղտնի քվեարկությունները տեղի կունենան այնքան ժամանակ, մինչև որ թեկնածուներից մեկը չի հավաքի 77 ձայն՝ ձայների երկու երրորդը և գումարած մեկը: 34-րդ քվեարկությունից հետո (եթե հաղթողը մինչ այդ չորոշվի) թեկնածուների թիվը կկրճատվի մինչև երկուսը: Ընդ որում, Բենեդիկտւս XVI-ի ներմուծած փոփոխությունների համաձայն՝ հաղթողին ամեն դեպքում անհրաժեշտ կլինի ձայների երկու երրորդը:

Երեքշաբթի օրը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կանցկացվի, որի ժամանակ հավատացյալները կաղոթեն կոնկլավի բարեհաջող անցկացման համար: Պատարագին կմասնակցեն բոլոր կարդինալները, ներառյալ նրանք, ովքեր 80 տարեկանից բարձր են և ելնելով տարիքից՝ չեն կարող մասնակցել քվեարկությանը:

Տեղական ժամանակով ժամը 16:30-ն ընտրող կարդինալները կգնան Սիքստինյան կապելա, քվեարկության անցկացման գաղտնիության պահպանման վերաբերյալ երդում տալուց հետո նրանց հետևից կփակվեն դռները և կհնչի extra omnes արտահայտությունը, որը նշանակում է «բոլորը դուրս գնան»:

Հայր Ֆեդերիկո Լոմբարդին մասնավորեցրել է, որ կարդինալները կարող են որոշում կայացնել երեքշաբթի օրը չանցկացնել առաջին քվեարկությունը, և եթե մինչև ժամը 19:00-ը ծխնելույզից ծուխ դուրս չգա, կնշանակի, որ քվեարկությունը հետաձգվել է: Հանգստանալու և գիշերելու համար կարդինալները կուղևորվեն Վատիկանում գտնվող «Սուրբ Մարֆայի տուն» կոչվող հյուրանոցը:

Ծխի ազդանշանը ներմուծվել է ХХ դարում: 1939 թվից սկսած կապելայում վառարան է տեղադրվում, որտեղ քվեարկությունից հետո այրվում են բոլոր քվեաթերթիկները: Որպեսզի ծուխը սպիտակ լինի կրակի մեջ խոնավ հարդ են ավելացնում:

Կոնկլավը Սիքստինյան կապելայում անցկացվում է XVI դարի կեսերից: Անցած տարիների ընթացքում դրա անցկացման ավանդույթները գրեթե չեն փոխվել,- փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Ներսում բալենու փայտից պատրաստված 115 աթոռներ են դրված, յուրաքանչյուրի վրա փակցված է կարդինալներից մեկի անուն ազգանունով ցուցատախտակ: Կապելայում 12 սեղաններ են դրված, իսկ «Ահեղ դատաստան» որմնանկարի տակ՝ քվեաթերթիկների համար նախատեսված արկղը:

Հռոմի պապի ընտրվելուն են սպասում նաև «լացի սենյակում», որտեղ ընտրված պապը կփոխի իր հագուստը և լաց կլինի իր ծանր բեռի համար: Ընտրված կարդինալին կհարցնեն՝ արդյոք նա ընդունում է քվեարկության արդյունքները: Պաոլինի կապելայում աղոթքից և habemus papam արտահայտությունը արտասանելուց հետո, պոնտիֆիկը պապի հանդերձանքով դուրս կգա Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ:

Սկսվող կոնկլավը աննախադեպ է, քանի որ նախկին պապը չի վախճանվել, այլ հրաժարվել է Սուրբ Գահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում