«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը համամիտ է թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ: Կատալոնական ակումբը զգում է նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսի բացակայությունը:
«Չավին օրինակ էր ծառայում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների համար: Օրերս Ինյեստան ասաց, որ մենք զգում ենք Չավիի բացակայությունը: Իսկապես, այդպես է»,- Marca-ն մեջբերում է Լուիս Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր կարծիքն է հայտնել Չավիի տեղափոխության վերաբերյալ և նշել, որ կատալոնական ակումբը զգում է այդ ֆուտբոլիստի բացակայությունը՝ նշելով նաև նրա մարդկային բարձր որակները:








































