Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը դարձյալ հանդես է եկել ի պաշտպանություն իր թիմակից Լիոնել Մեսսիին:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը քննադատության է ենթարկվել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի Չիլիի ընտրանու դեմ հանդիպումից հետո: Մեսսիին, մասնավորապես, մեղադրում են, որ պատշաճ նվիրումով չի հանդես գալիս ազգային թիմի կազմում:
«Մեսսիին հասցեագրված քննադատությունն անհասկանալի է: Չի կարելի քննադատել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Նա պարտվել է եզրափակչում: Դա ցավալի հարված է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Նա մարդ է, և Լեոյի համար նույնպես դժվար է: Վստահ եմ, որ Մեսսին բոլորից շատ էր ցանկանում հաղթանակ տանել»,- Sport-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:











































