Vesti.ru-ի փոխանցմամբ՝ երաժշտությունը մարդու վրա ազդում է պտղի զարգացման 34-րդ շաբաթից։ Նեյրոկենսաբանները 3 տարի աշխատել են 40 առաջին դասարանցիների հետ։ Նրանց կեսը հաճախել է այնպիսի դասարաններ, որոնցում խաղի ուսուցումն իրականացվում է երաժշտական գործիքներով։
Դասընթացներն անցկացվել են շաբաթական 2-3 անգամ։ Փորձի վերջում փորձարկել են ձայնին ու լեզվական հմտություններին երեխաների նեյրոնային պատասխանը։ Արդյունքները ցույց են տվել, որ երաժշտական դասընթացների ընթացքում աշակերտների ուղեղը ձայնին պատասխանում է ավելի արագ։ Բացի դրանից՝ նրանց մեջ գրանցվել է ձայնային նրբերանգների հանդեպ տևական բարձր զգացմունքայնություն։










































