Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ընդունի «վեցյակի» կողմից պատժամիջոցների ժամկետի երկարաձգման որևէ փորձ՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ:
«ՄԱԿ-ի ԱԽ-ն հստակ սահմանել է համաձայնագրի ժամանակային շրջանակները՝ 10 տարի, ինչից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ում փակվելու է Իրանի գործը։ Եթե ԱՄՆ-ն ու «վեցյակի» մյուս անդամները հայտարարեն, որ ցանկանում են 10 տարի անց ընդունել նոր բանաձև, որի համաձայն պատժամիջոցների գործունեությունը վերականգնվելու է, դա կլինի Վիեննայի համնաձայնագրի խախտում և վստահության կորուստ»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ 10 տարի անց պլանավորված է ներկայացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ևս 5 տարով երկարաձգելու մասին բանաձևի նոր նախագիծ։






































