Սնոու-Հիլլ կղզում կանադացի զբոսաշրջիկին անկանխատեսելի անակնկալ է սպասվել. կարծես այդ ծովափղի ձագը պարզապես սիրահարվել է նրան։ Այս մասին հայտնում է marketium.ru-ն:
Աղջիկը գիտի, որ չի կարելի ձեռքերով դիպչել այդ 2 ամսական ձագուկին, որի քաշն արդեն մոտ 100 կգ է, ուստի փորձում է շատ զգույշ լինել:
Ծովափիղը քնքշանքի կարիք է ունեցել: Սովորաբար այդ տարիքում հասուն առանձնյակները իրենց ձագերին մենակ են թողնում, և ձագերը ստիպված են լինում ինքնուրույն ծով հասնել: Դա իսկական փորձություն է ծովափղիկների համար, ինչը կոփում է նրանց և պատրաստում ինքնուրույն կյանքի:







































