Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Նոր սահմանադրությունը ժողովրդին հիմնականում զրկում է ընտրելու իրավունքից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

– Պարոն Բագրատյան, Դուք քննադատել էիք առաջարկված սահմանադրական փոփոխությունները: Ի՞նչ եք ձեռնարկելու այն չընդունելու համար:

– Որպես մտավորական՝ ինձ համար խնդիր եմ համարում բացատրել, թե իրական ինչ նպատակներ են հետապնդում այս փոփոխությունները: Արդեն երկու մասնագետների հետ ենք աշխատում, ովքեր մեզ տվյալներ են տալիս համեմատելու մեր սահմանադրական փոփոխությունները այլ երկրների սահմանադրությունների հետ: Մենք հասարակությանը տեղեկացնելու ենք, թե սոցիալ-տնտեսական և քաղաքական այս իրավիճակում ինչն է ճիշտ և ինչի կբերի առաջարկված տարբերակով Սահմանադրության ընդունումը:

– Իրականում ի՞նչ խնդիր են հետապնդում այդ փոփոխությունները:

– Վստահ եմ, որ նախագծի հեղինակներն էլ են մտածում, որ ներկայացված տարբերակով բարելավում չկա: Ունենք վատացում: Եվ հստակ նկատելի է, որ ցանկություն կա ձևավորելու այնպիսի համակարգ, որի դեպքում ընտրություններն ունեն նվազագույն դեր կամ ընդհանրապես դեր չունեն: Այս նախագծով մենք ունենք նախագահ, բայց որին այլևս չենք կարող ընտրել: Մենք ունենք Ազգային ժողով, որը հիմնականում չի ընտրվում ուղղակի, համընդհանուր, ազատ և գաղտնի քվեարկությամբ. դրա մի մասն առաջնային մանդատ ունի, մյուսը մասը՝ ոչ: Մենք չունենք իրար հակակշռող առաջնային մանդատ ունեցող երկու մարմին: Հակակշիռների բացակայությունը հանգեցնելու է նրան, որ անդրկուլիսյան, ստվերային կառավարման էլեմենտները բացահայտորեն գերակշռելու են հրապարակային կառավարման սկզբունքների նկատմամբ:

– Իսկ ո՞ր երկրների փորձն են ընդօրինակել նախագծի հեղինակները:

– Մենք ուսումնասիրել ենք ԵՄ ու ԵԱՏՄ հիմնական երկրները. նման բան չկա: Իրավաբաններից մեկն ինձ ասաց, որ, օրինակ, Հունաստանում պատգամավորների թիվը ֆիքսված չէ: Այդ Սահմանադրությունը համարվում է Եվրոպայում վատագույններից մեկը: Ոչ մի նման բան չգտանք Գերմանիայի Սահմանադրության 146 (կարծեմ այդքան էր թիվը) հոդվածներում, ինչին հանիրավի վկայակոչում են փաստաթղթի հեղինակները: Պառլամենտի կրկնակի ընտրություններ ոչ մի տեղ չգտանք: Այլևս փնտրելն անիմաստ է (ասենք թե մի տեղ կա), քանզի եվրոպական և ԱՊՀ պառլամենտարիզմը նման նորմ չունի:

– Այնուամենայնիվ, ինչի՞ համար է ներդրվում նման կառավարման համակարգ:

– Վստահ եմ, որ պարզապես մեծ վախ ունեն, թե 2017-2018թթ. ընտրություններին կարող են ձախողվել: Հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդի համախմբում էր ստեղծվում: Ավելի փոքր կոնսոլիդացիա առաջանում էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ այդ դեպքում էլ էլեկտորատին բաժանում ես 41 տարածքների ու հատ-հատ հաղթում: Առաջարկվող նախագծի դեպքում վերանում են նախագահական ընտրությունները: Այլևս վախ չկա, որ կձախողեն: Իսկ ԱԺ-ն դառնում է առաձգական մի մարմին, որի անդամների քանակը ամեն մի պահի կարող է փոխվել:

– Այսինքն՝ ժողովուրդը զրկվո՞ւմ է ընտրելու իրավունքից:

– Այո՛, այս նախագծով ժողովրդին հիմնականում զրկում են ընտրելու իրավունքից: ՀՀ-ում դադարում է ընտրական համակարգի միջոցով մարմինների ձևավորման մեխանիզմը: Դրանից հետո ճիշտ կլինի խոսել Հայաստանի պետության և ոչ Հայաստանի Հանրապետության մասին: Բայց կարող եմ վստահեցնել, որ այս սահմանադրությամբ այլևս ընտրակեղծիքների անհրաժեշտություն չի լինի: Կվերանան ընտրակաշառքները:

– Ձեր կարծիքով՝ այս փոփոխությունների դեմ հասարակական ընդվզում կբարձրանա՞, թե՞ ժողովուրդն անտարբեր է այս գործընթացների նկատմամբ:

– Ընդվզում լինելու է, որովհետև ժողովրդի դժգոհությունը մեծ է: Օրինակ՝ վերջին երկու ընտրություններին նախագահն ու Հանրապետական կուսակցությունը տարեկան յոթ տոկոս տնտեսական աճ են խոստացել: Անցել է 7 տարի (2008-2014թթ.), տնտեսական աճը պետք է լիներ 62 տոկոս: Մինչդեռ մենք ունենք 12.5 տոկոս աճ, եթե, իհարկե, հավատանք այդ թվերին: Աշխարհն այդ ընթացքում աճել է 14.1%-ով: Այսինքն՝ աշխարհի միջինի համեմատ հետադիմում ենք: Սա խոսում է այն մասին, որ հաջորդ ընտրություններին այդ քաղաքական ուժը խոսելու քիչ տեղ ունի: Զարգացում պետք է լինի, երկիրը ետ է գնում: Եթե երբեմն ինչ-որ բան ստացվում էլ է, ապա այն, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում: Պետք է հասկանալ, որ այլևս այսպես հնարավոր չէ շարունակել: Վերջին 18 տարիների «զարգացման» արդյունքում Հարավային Կովկասում ամենաբարձր ցուցանիշներով երկրից դարձել ենք ամենացածր ցուցանիշներով երկիրը:

– Իսկ Հայաստանում կա՞ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանություններն ինչ փոփոխություններ են առաջարկում:

– Ըստ իս՝ ոչ: Որտեղ է, որ մեզ Սահմանադրությունը խանգարել է մեր երկրի զարգանալուն:

– Պարոն Բագրատյան, որքա՞ն են արդարացված այն սպասումները, թե Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելուց հետո տարածաշրջանում Հայաստանի համար մեծ հեռանկարներ կբացվեն:

– Արևմուտք-Իրան հարաբերությունների բարելավումը Հայաստանին միայն օգուտ կտա, բայց հեղափոխության մի սպասեք: Հայաստանն առանց այդ էլ արտոնված էր Իրանի հետ առևտուր անելու: Օրինակ՝ իրանցի զբոսաշրջիկները հեշտությամբ գալիս էին մեր երկիր հանգստանալու: Իսկ եթե Արևմուտքի դռները բացվում են, հավատում եմ, Հայաստանը կշահի, բայց դա այնքան էլ միանշանակ չէ: Չէ՞ որ Իրանի առաջ կբացվեն նաև այլ երկրների ճանապարհները: Եվ չի բացառվում, որ Հայաստանն անգամ մի փոքր տուժի: Բայց Հայաստանի համար Իրանը կարևոր է ոչ միայն որպես հարևան: Վերջապես ՀՀ-ն կարող է կամրջել Իրանի հարաբերությունները հյուսիսի կամ Եվրոպայի հետ: Իրանի հետ հարաբերությունները դրականորեն կազդեն Հայաստանի վրա, եթե մեր երկիրը կարողանա բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

– Ձեր վարչապետության տարիներին նույնպես Արևմուտքը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառում: Ինչպե՞ս էիք կարգավորում առևտրատնտեսական հարաբերությունները:

– Այդ պատժամիջոցները մեզ վրա չէին ազդում: Մինչև այժմ էլ Հայաստանը Իրանի հետ անում էր այնպիսի առևտրային քայլեր, որոնք արգելված էին, բայց Արևմուտքը մեզ վրա աչք էր փակում: Մենք բոլորին բացատրում էինք, որ կամ դուք մեզ փոխհատուցում եք տալիս, կամ էլ հաշտվում եք այն մտքի հետ, որ Իրանը մեր բնական հարևանն է, և մենք նրա հետ միշտ պետք է պահպանենք նորմալ առևտրատնտեսական ռեժիմ:

– Այդ դեպքում մինչև այժմ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ինչո՞ւ չեն զարգացել:

– Չեմ կարող ասել: 1996-1997թթ. Իրանը ՀՀ առևտրատնտեսական առաջին երեք գործընկերների մեջ էր՝ Ռուսաստանի և Եվրամիության հետ:

– ՀՀ պաշտոնյաները Իրանի նկատմամբ պատժամիջոցները կամ տարադրամի խնդիրներն են մատնանշում՝ պատճառաբանելու համար, թե ինչու չեն զարգանում այդ երկրի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները:

– Մեր պաշտոնյաներին կարելի է այսպես պատասխանել՝ վատ պարողին ինչ-որ մի բան խանգարում է:

– Սերժ Սարգսյանը Շանհայի համաժողովում մասնակից երկրներին հրավիրեց մասնակցել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը: Հիմա, երբ Արևմուտքը ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները Իրանի հետ, այդ երկրին հետաքրքրո՞ւմ է երկաթգծի կառուցումը: Հատկապես, որ Ս. Սարգսյանը հայտարարում է, որ այդ երկաթգիծը կարող է կապ հաստատել Իրանի ու ԵՏՄ անդամ երկրների միջև:

– Ես դա չեմ բացառում, քիչ հավանական է, բայց հնարավոր է, որ այն աշխատող ծրագիր լինի:

– Իսկ միգուցե Հայաստանը բա՞ց է թողել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու պահը:

– Չեմ կարծում, այդպիսի բան առևտրատնտեսական հարաբերություններում չի լինում: Միշտ էլ կարելի է զրոյից սկսել: Եթե Իրանի առջև բացվում են աշխարհի դռները, ապա Իրանի արժույթը դառնում է փոխարկելի, ինչը մեծապես կհեշտացնի մեր գործը:

– Հայաստանն Իրանի հետ ի՞նչ ոլորտներ կարող է զարգացնել:

– Օրինակ՝ մենք Իրանի հետ կարող ենք պայմանավորվել Մեղրիում մեր ափին կամ իրենց ափին կառուցել նավթավերամշակման գործարան, որը կարտադրի ինչպես Հայաստանին անհրաժեշտ հեղուկ վառելիքը, այնպես էլ «Նաիրիտի» համար պահանջվող բութադիենը:

– Բայց «Նաիրիտի» վերագործարկումն արդեն նպատակահարմար չի համարվում:

– Նայած, թե ով է այդ մասին խոսում:

– Էներգակիրների դեպքում էլ Հայաստանը զգուշանում է Ռուսաստանից:

– Դա մեր իշխանությունների խնդիրն է, թե մենք ինչու ենք մենաշնորհ տվել «Ռոսնեֆթ» ընկերությանը և նրա տեղական գործընկերոջը, ինչու ենք ամենուր ռուսական ընկերություններին մենաշնորհ տալիս: Բայց շատ հաճախ նման բան նախաձեռնում է հենց Հայաստանը, որպեսզի մենաշնորհի գումարները գնան որոշ մարդկանց գրպանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում