Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Սպասում Հայաստանի հաշվին

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր հայաստանյան այցի ընթացքում Սերժ Սարգսյանից և ԱԺ խմբակցություններից հետաքրքրվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացից, որը դառնում է ՀՀ ներքաղաքական կյանքի առանցքը: Բայց, ըստ ամենայնի, ոչ միայն ներքաղաքական: Համենայնդեպս, Սահմանադրական գործընթացին զուգահեռ զարգանում է առնվազն ևս երկու հետաքրքրական ուղղություն, որից մեկն էլ վկայում էր Տուսկի հետաքրքրվածությունը: ԵԽ նախագահը ՀՀ-ում կարևոր հայտարարություններ արեց ՀՀ-ԵՄ հետագա հարաբերության վերաբերյալ՝ ասելով, որ նախապատրաստվում է բանակցության մեկնարկը երկու սուբյեկտների միջև իրավական նոր փաստաթղթի ստորագրման շուրջ, որի հիմնական ուղղությունները Երևանն ու Բրյուսելն արդեն մեկնարկել են:

Տուսկի այցելությանը զուգահեռ՝ Երևանում ակտիվանում էր մեկ այլ բանակցություն, որն արդեն երկու տասնամյակ վարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Երևանում էին Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, իսկ մի քանի օր հետո լինելու են Բաքվում: Ակտիվանում է արցախյան կարգավորման գործընթացը, որը ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներն ուղեկցող երկրորդ ուշագրավ ուղղությունն է: Այս երկու ուղղությունները՝ ՀՀ-ԵՄ և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություն, ներառում են բազում շերտեր, որոնք իրենց մեջ պարունակում են աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մի շարք բարդ իրողություններ:

Բովանդակային առումով ակտիվացումները այնքան էլ որոշակի չեն: Համեմատաբար որոշակին սահմանադրական բարեփոխումների բովանդակությունն է, որը սակայն անկասկած ևս ենթակա է փոփոխության և հրապարակված նախագծային դրույթների մի զգալի մասը Ս. Սարգսյանը երևի թե դիտարկում է որպես «ողջամիտ փոխզիջման» տարբերակ, ինչպես որ «ողջամիտ փոխզիջման» է պատրաստ ԼՂ հարցում, որի մասին հայտարարեց ԵԽ նախագահի հետ համատեղ ասուլիսին:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը միահյուսել է երեք կարևոր պրոցես՝ սահմանադրական բարեփոխումները, ԵՄ հետ նոր հարաբերությունների գործընթացը և ԼՂ խնդրի կարգավորումը: Այդ միահյուսման նպատակը ամենայն հավանականությամբ երեք գործընթացները միմյանց հակակշռելն է: Թե ինչ նպատակով, դժվար է կանխագուշակել, քանի որ երեքից առնվազն երկուսի հարցում շատ մեծ է անորոշությունը՝ ԵՄ-ՀՀ և ԼՂ կարգավորում ուղղություններով, հետևաբար դժվար է ասել, թե Ս. Սարգսյանն այդ ուղղություններում ինչ ճնշումներ զսպելու կամ թուլացնելու նպատակ կարող է հետապնդել սահմանադրական բարեփոխումների գործընթացի հակակշռությամբ:

Իրավիճակը իսկապես բավական բազմաշերտ ու բարդ է, ներառված են տարբեր գործոններ, այդ թվում՝ իրանական խնդրի, Իսլամական պետության գլոբալ վտանգի հետ կապված, որի Կովկաս ներթափանցման սպառնալիքի մասին խոսվում է ավելի ու ավելի շատ: Թուրքիայում պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում կարող է ունենալ քաղաքական ճգնաժամը, որ ձևավորվել է խորհրդարանական ընտրություններից հետո: Լարվածության նախանշաններ են ի հայտ գալիս ռուս-վրացական հարաբերություններում՝ կապված Հարավային Օսիայի հատվածում ռուս սահմանապահների ոտնձգությունների առնչությամբ Թբիլիսիի բողոքի հետ: Վրաստան այցելած Դոնալդ Տուսկը եղել է այդ հատվածում, ինչը նշանակում է, որ իրավիճակը բավական լուրջ է, ու Բրյուսելը հարկ է համարել այն պահել իր ուշադրության կենտրոնում:

Միևնույն ժամանակ, լարվածությունն աճել է Ադրբեջան-Արևմուտք հարաբերություններում: Իրանի խնդրի կարգավորման գործընթացի արդյունավետ շարժը Բաքվի համար անցանկալի է, քանի որ Իրանի էներգակիրները հանդիսանում են Բաքվի նավթի ու գազի լուրջ մրցակից եվրոպական շուկայի համար: Այս ամենին գումարվում է հայ-ռուսական հարաբերության ճգնաժամը: Մոսկվան ՀՀ-ին մտցրել է ԵՏՄ, սակայն ՀՀ-ն դրա հետևանքով արդեն կես տարի է միմիայն տնտեսական բացասական էֆեկտներ է տեսնում: Միաժամանակ ՀՀ-ն չի տեսնում ռուսական էական ներդրումներ: ՌԴ-ն էլ չի ուզում ՀՀ-ում արևմտյան կամ որևէ այլ երրորդ երկրի խոշոր ներդրումներ տեսնել:

Առկա իրավիճակը ՀՀ իշխանության համար ավելի ու ավելի է մոտեցնում պատասխանատու որոշումներ կայացնելու հրամայականը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-քաղաքական բնույթի որոշումներ: Սակայն ՀՀ իշխանությունն այդ որոշումները կայացնելու ռեսուրսը մսխել է անխնա կերպով, նաև այն բանի պատճառով, որ անընդհատ ձգել է նմանօրինակ որոշումները՝ խուսափելով պատասխանատվությունից: Սակայն որքան նեղանում է օղակը, այնքան խուսանավելը դառնում է անհնար: Սակայն երևի թե հենց անհնարը հնարավոր դարձնելու համար էլ Սերժ Սարգսյանը մեկտեղել է երեք տարբեր ուղղություններով խաղը՝ ԵՄ, ԼՂ հարց, սահմանադրական բարեփոխումներ, որոնց գումարվում են նաև, այսպես ասած, ավանդական-առօրեական հայ-ռուսական և իրանական ուղղությունները:

Ինչպես իշխանությունն է Սերժ Սարգսյանը կառավարում՝ ներիշխանական տարբեր թևեր արդեն մի քանի տարի շարունակ հակակշռելով իրար և ժամանակ առ ժամանակ նրանց «ռոտացիոն» կարգով առավելություն տալով, այնպես էլ նա փորձելու է այժմ պահել իրավիճակը և խուսափել որևէ պատասխանատու քայլից մի քանի ուղղություններ միմյանց հակակշռելու միջոցով: Սերժ Սարգսյանը մինչև վերջին պահը խուսափում է որևէ առարկայական որոշում կայացնելուց՝ փորձելով ձգել ռետինն այնքան, մինչև որ աշխարհաքաղաքական միջավայրն ինքը կզուլալվի և կնվազեն ռիսկերը: Սակայն Սերժ Սարգսյանը սպասում է ոչ թե իր, այլ Հայաստանի հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում