Մամուլում շարունակում են հայտնվել տեղեկություններ չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ, և այլմոլորակային գիտակցության գոյությանը հավատացող մարդիկ զարկ են տալիս իրենց երևակայությանը: Թեպետ տիեզերքում կյանքի գոյության հայտնաբերման համար հսկայական միջոցներ են ծախսվում, այնուամենայնիվ այլմոլորակայինների այցի մասին ենթադրությունները մնում են վարկածի մակարդակի վրա:
Այս անգամ համացանցում լուսանկարներից մոնտաժված տեսագրություն է հայտնվել, որտեղ պատկերված է խոշոր բռնկում արևի կողքին, որին ՉԹՕ-ների մասին պատմությունների սիրահարները շտապել են անվանելու «հսկայական ՉԹՕ»:
Գտածոն հայտնաբերել է UFO Sightings Daily թեմատիկ կայքի խմբագիր Սքոթ Ուորինգը, գրում է բրիտանական The Daily Espress թերթը:
«Դա շատ մեծ ՉԹՕ է: Ամեն անգամ, երբ ես թվիթերում հարցնում եմ ՆԱՍԱ-ին այդ ՉԹՕ-ի մասին, ինձ արհամարհում են: Նրանք երբեք չեն պատասխանել իմ հարցերին: Արևի շուրջը պտտվող այդ օբյեկտները երբեմն Լուսնի չափերի են հասնում: Այս նոր ՉԹՕ-ն իր չափերով համեմատելի է Այդահո նահանգի հետ, իսկ ՆԱՍԱ-ն, ինչպես միշտ, անտարբեր է»,- վրդովվում է ուֆոլոգը:







































