Ստամբուլում Բոսֆորի նեղուցի ափին այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել: Սիեռա-Լեոներ դրոշով բեռնատար նավը բախվել է 1860 թվականին կառուցված վիլլային:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Majed and Randy բեռնատարը ուղևորվում էր Մարմարյան ծով: Ղեկի կոտրվելու պատճառով կապիտանը կորցրել է ղեկավարումը, և նավը բախվել է շենքին: Պատահարի հետևանքով տուժածներ չկան, սակայն և՛ նավը, և՛ պատմական շենքը վնասվել են:










































