Lexus-ի ավստրալական ստորաբաժանման մասնագետները մշակել են RC F սպորտքարի նոր մոդիֆիկացիան, որը կարող է համաժամանակեցվել վարորդի սրտխփոցի ռիթմին: Այս մասին գրում է Wired-ը:
Հատուկ լուսադիոդային պանելների օգնությամբ մեքենան կարող է լուսավորվել բառացիորեն մարդու սրտի ռիթմին համապատասխան:
Դա կատարվում է մի քանի տեխնոլոգիաներով: Վարորդին միացված հատուկ սրտխփոցի մոնիտորը հաշվում է ազդանշաններն ու դրանք ուղարկում Arduino control board կառավարման պլատային:
Հետո ազդանշանները վերափոխվում են և լուսադիոդներին ստիպում են աշխատել համապատասխան ռիթմով:
Լուսավորության համակարգն առանձին մարտկոցով է աշխատում: Հանգիստ վիճակում մեքենայի գույնը միատոն է:
https://youtu.be/Q3N7BOLDR5w








































