Դատելով արևմտյան պարբերականների տեղեկություններից՝ հայտնի սուպերմոդել Կառա Դելևինն այլևս ռոմանտիկ հարաբերություններ չունի երգչուհի Էննի Քլարքի հետ: Այս մասին հայտնում է viva.ua-ն:
Վերջերս Կառա Դելևինն առաջին անգամ հանրությանը պատմել է Էննի Քլարքի հետ իր սիրավեպի մանրամասները և անկեղծորեն խոստովանել է, որ ինքն անհավատալիորեն երջանիկ է իր սիրելիի հետ: Եվ ահա, որոշ ժամանակ անց ԶԼՄ-ները հայտնում են որ աղջիկները բաժանվել են 8 ամսվա հարաբերություններից հետո:
Աստղերի ներկայացուցիչներից առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել:









































