Thursday, 02 07 2026
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը մտադիր է Թբիլիսիի կենտրոնում ակցիա անցկացնել

Վրաստանի նախագահ Սաակաշվիլու առաջնորդած Ազգային շարժում կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին ազգաբնակչությանը կոչ է արել, անկախ քաղաքական ուղղվածությունից և նախասիրություններից, մասնակցել ակցիային, որը տեղի կունենա ապրիլի 19-ին Ռուսթավելի պողոտայում և կրկին կցուցադրի վրաց ժողովրդի քաղաքական կամքը:

Մերաբիշվիլու խոսքերով՝ անցած շաբաթ Եվրախորհրդարանի պատգամավորների մի խումբ նամակ է ուղղարկել Վրաստան, որը ստորագրել են տարբեր երկրների և ֆրակցիաների ներկայացուցիչներ:

«Այս նամակը շատ անհանգստացնող է: Վերջին տարիներին սա առաջին այսպիսի ուղերձն է, երբ Եվրախորհրդարանի անդամներն իրենց անհանգստությունն են արտահայտում Վրաստանի ապագայի հանդեպ: Հենց այդ պատճառով էլ Ազգային շարժումը հանրությանը կոչ է անում, անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական կողմնորոշումներից, ապրիլի 19-ին հավաքվել Ռուսթավելի պողոտայում և կրկին ցուցադրել վրաց ժողովրդի քաղաքական կամքը»,-ասել է Մերաբիշվիլին:

Նրա խոսքերով՝ Վրաստանի զարգացման ճանապարհը տանում է միայն Եվրոպա և ՆԱՏՕ:

«Մենք հայտ ենք ներկայացրել: Սա խաղաղ ակցիա է, և մենք կրկին ցույց կտանք կառավարությանը և Եվրոպային, որ վրաց ժողովրդի կամքն աննկուն է: Ես գիտեմ, որ այս ակցիային կմիանան շատ ոչ կառավարական ուժեր: Այս ակցիան ուղղված չէ մեր հարևաններից և ոչ մեկի դեմ, մենք հարգում ենք նրանց ընտրությունը, սակայն Վրաստանի ուղին Վրաստանի ուղին է»,- ասել է Մերաբիշվիլին:

Նա ավելացրել է նաև, որ կարևոր է ոչ միայն մասնակիցների քանակը, այլև այն, որ ներկայացված լինեն բոլոր շրջանները:

Այն հարցին, թե ինչ կարիք կա ակցիա անցկացնելու, եթե խորհրդարանն արդեն հռչակագիր է ընդունել՝ չփոփոխել եվրոպական ուղղվածությունը, Մերաբիշվիլին պատասխանել է, որ եվրոպական ուղղվածությունը միայն հռչակագիր ընդունելը չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում