Thursday, 18 06 2026
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ

«Գնա մեռի». Վահեն հայհոյելով կրակել-սպանել է ծառայակցին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վահե Դերձյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ Վահե Դերձյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Ըստ դատավճռի՝ ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, շարքային Դերձյանը 2011 թվականի հուլիսի 8-ից 10-ը հերթապահության է եղել մարտական դիրքում: Խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ իրենց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, դիրքում քնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել իր նման շարքային Ալիկ Աբրահամյանի հետ, բռնություն գործադրել և հարվածել նրան:

2011 թվականի հուլիսի 22-ից 29-ը Դերձյանը դարձյալ գտնվել է մարտական հերթապահության մեջ:

Հուլիսի 24-ին, ժամը 1-ի սահմաններում զինվորական գետնատնակում հանգստացող զինվորների վրա ջուր շփելու պատճառով Վահե Դերձյանը դիտողություն է ստացել իր նկատմամբ պետ հանդիսացող կրտսեր սերժանտ Էդգար Գուլանյանի կողմից, չի հանդուրժել այդ դիտողությունը և բռնություն գործադրելով՝ ապտակներ է հասցրել Գուլանյանին:

Շարքային Դերձյանի նման վարքագիծը՝ իր նման շարքայինին ու իր նկատմամբ պետ հանդիսացող կրտսեր սերժանտին ապտակներ հասցնելը, բռնություն գործադրելը պետք է որ հրամանատարության ուշադրությունը գրավեին, առիթ դառնային Դերձյանին կարգի հրավիրելու, զինվորների փոխհարաբերությունների կանոնագրքային պարտադիր կանոնները և դրանք խախտելու դեպքում սահմանված պատասխանատվությունը նրան մեկ անգամ ևս հիշեցնելու, նրա նկատմամբ սթափեցնող, կարգապահական միջոցներ ձեռնարկելու համար: Միգուցե այդ դեպքում շարքային Դերձյանը ավելի պատասխանատու վերաբերվեր ծառայությանը, իրեն ամրակցված զենքին, չկատարեր առավել ծանր հանցանք ու իր նման շարքային զինծառայողին չզրկեր կյանքից: Բայց Դերձյանը աջուձախ ապտակներ «բաժանելուց» հետո, անպատժելիության և առավելության երևութական պատկերացմամբ հուլիսի 26-ին, ժամը 1-ն անց 40-ի սահմաններում դիրքի ճաշարանում հերթափոխից ուշանալու համար հայհոյել է շարքային Ալիկ Աբրահամյանին, հարվածներ հասցրել նրան: Աբրահամյանը վրդովվել, դուրս է եկել ճաշարանից:

Մոտ տասը րոպե անց, արդեն գտնվելով գետնատնակի հարթակին ու դիմացի հողաթմբի հետևում մարդկային կերպարանք նկատելով՝ Դերձյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը, բարձրացել հողաթմբի վրա, ձեռքի լապտերով լուսավորել դիմացի հողաթումբը և մենահատ կրակոց է արձակել մոտեցող կերպարանքի ուղղությամբ: Անմիջապես լսվել է Ալիկ Աբրահամյանի ձայնը. «Վահե, մի կրակի, ես եմ»:

Դերձյանի կողքին գտնվող կրտսեր սերժանտ Գուլանյանը զգուշացրել է. «Վահե, մի կրակի»:

Բայց, ըստ դատավճռի՝ շարքային Աբրահամյանին սպանելու դիտավորությամբ Վահե Դերձյանը հայհոյանքներ է տվել Աբրահամյանի հասցեին, ասել՝ գնա մեռի, շուրջ երկու մետր հեռավորությունից կրակոցներ է արձակել ու տեղում սպանել Ալիկ Աբրահամյանին:

Ընդհանուր իրավասության դատարանում Վահե Դերձյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, ցուցմունք է տվել, որ դեպքի պահին կարծել է, թե հակառակորդ է մոտենում իրենց դիրքին, դրա համար էլ կրակել է:

Չի լսել Ալիկի ձայնը և Գուլանյանի նախազգուշացումը:

Իր ձեռքին «ֆանարիկ» է եղել, բայց ինքը չի տեսել, որ դիմացը համածառայող Աբրահամյանն է կանգնած:

Դեպքի պահին Աբրահամյանի հեռախոսի քարտը եղել է իր մոտ, ինքը զանգել է ծնողներին, իսկ դեպքից հետո քարտը տվել է զինվորներից մեկին:

Նախկինում դիրքում քնելու պատճառով վիճաբանել է Ալիկի հետ, նա իրեն հայհոյել է, ինքն էլ ապտակել է նրան, որից հետո հաշտվել են, եղել են նորմալ հարաբերությունների մեջ: Նրան սպանելու, նրա մահը ցանկանալու պատճառ ինքը չի ունեցել:

Գետնատնակում քնած զինվորների վրա ջուր է շփել, որ արթնացնի, այդ պատճառով վիճաբանել է կրտսեր սերժանտ Գուլանյանի հետ, երկու հատ էլ ապտակ հասցրել նրան, բայց իրենք խոսել են, ու ամեն բան հարթվել է:

Ըստ Ալիկ Աբրահամյանի հոր ցուցմունքի՝ ինքը լսել է, որ Դերձյանը Ալիկի վրա կրակել է «սիմ» քարտի պատճառով. որդին հայհոյել է իր քարտը վերցնողի հասցեին, բայց քանի որ քարտը Դերձյանն էր վերցրել, վիրավորվել էր ու վրեժխնդիր եղել:

ՊԲ-ի, ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խմբի կողմից կատարված ծառայողական քննության նյութերի համաձայն՝ շարքային Աբրահամյանը հրազենային գնդակային մահացու վիրավորումը ստացել է շարքային Դերձյանի կողմից արձակված կրակոցներից, որը, ըստ նախնական տվյալների, հետևանք է մարտական հերթապահության կրման կանոնների կոպիտ խախտումների, միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների, մարտական դիրքերի ավագների կողմից թույլ վերահսկողության: Հանձնաժողովը կարծիք է հայտնել, թե հնարավոր չէ, որ մեկ-երկու մետրից շարքային Դերձյանը ճանաչած չլիներ իր համածառայողին, որը եղել էր առանց սաղավարտի:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Դերձյանի մոտ առկա է բնավորության շեշտվածություն:

Ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճռով մեղավոր է ճանաչել Վահե Դերձյանին և վերջին հաշվով դատապարտել 17 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի հուլիսի 30-ից: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է 1 միլիոն 500 հազար դրամի չափով:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Վահե Դերձյանի շահերի պաշտպանը: Նա խնդրել է դիտավորյալ սպանության մասով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա արարքում հանցակազմ չլինելու պատճառով: Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման համար էլ նշանակել օրենքով նախատեսված մեղմ պատիժ: Տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված քաղհայցը մերժել՝ անհիմն լինելու պատճառով:

Վերաքննիչ քրեական դատարանում Վահե Դերձյանը պնդեց, որ Ալիկ Աբրահամյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, մտածել է, թե հակառակորդ է մոտենում դիրքերին: Ալիկի ձայնը չի լսել, նրան չի ճանաչել, կրտսեր սերժանտ Գուլանյանի նախազգուշացումը ևս իրեն լսելի չի եղել:

Վերաքննիչ դատարանը բողոքը քննեց վճռաբեկության կարգով և այսօր հրապարակված որոշումով մերժեց այդ բողոքը, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 17 տարի ազատազրկումով, թողեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում