Լոս Անջելեսի առողջապահության դեպարտամենտը պարզել է, թե որոնք են եղել Playboy Mansion առանձնատանը եղած Playboy-ի հիմնադրի հյուրերի ինքնազգացողության վատացման պատճառը: Բժիշկները պարզել են, որ հայտնի ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների տանը ջագուզիի մեջ հայտնաբերվել են լեգիոնելյոզի բակտերիաներ: Այս մասին հաղորդում է ThirdAge:
Փորձագետները պարզել են, որ սուր շնչառական հիվանդություն առաջացնող բակտերիաները սկսել են արագ բազմանալ նախօրոք չմաքչված ջագուզիի մեջ, որի հետևանքով գրեթե բոլոր հյուրերը սկսել են իրենց վատ զգալ: Բժիշկները հայտնել են, որ այս բակտերիաների համար տաք ջուրը շատ լավ վայր է բազմանալու համար:
Ընդհանուր առմամբ տուժել է 100 մարդ: Նրանք բոլորը DOMAINfest կոնֆերանսի մասնակիցներ են եղել, որին ամեն տարի այցելում են ՏՏ ոլորտի մասնագտներ աշխարհի 30 երկրներից:









































