«Լեյքերս»-ի բասկետբոլիստ Քոբի Բրայանթը ներկա է եղել «Բարսելոնա»-ի մարզմանը: Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
Ներկայումս կատալոնացիները գտնվում են Լոս Անջելեսում՝ նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով:
36-ամյա ամերիկացի բասկետբոլիստը հայտարարել է, որ փոքր տարիքից սիրել է ֆուտբոլն ու վերջին 10 տարիների ընթացքում երկրպագում է «կապտանռնագույններ»-ին:










































