Givenchy նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին հագուստներ է ստեղծել երգչուհի Ռիհաննայի համաշխարհային Diamonds շրջագայության համար:
Երգչուհին իր բեմական հանդերձանքը ցուցադրել է շրջագայության առաջին համերգի ժամանակ, որը կայացել է Բուֆֆալոյում՝ մարտի 10-ին։
Հենց Տիշին լրագրողներին պատմել է, որ իրեն դուր է եկել աշխատել այդ նախագծի վրա, քանի որ Ռիհաննան կարողանում է ցույց տալ, թե «ինչ է այսօր նշանակում լինել երիտասարդ և զարմանալի»:
«Նա պանկային և տաղանդավոր է: Նա իր մեջ ինտելեկտ, էներգիա և մաքուր գեղեցկություն է կրում: Նա նոր սերնդի դեմքն է»,- հայտարարել է դիզայները:











































