Չինացի ոստիկանները ստրկավաճառության դեմ ուղղված օպերացիայի ժամանակ ազատ են արձակել ավելի քան 60 երեխաների ու 14 կանանց: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Իրականացված հատուկ գործողությունների ընթացքում վնասազերծվել են հինգ հանցագործներ, ձերբակալվել՝ 368 կասկածյալներ։
Օպերացիային մասնակցողների ընդհանուր թիվը կազմել է 6 հազար:
Նաև հաղորդվել է, որ, չնայած իրականացվող միջոցառումների հուսալիությանը, Չինաստանում ստրկավաճառության մակարդակը շարունակում է մնալ բարձր։







































