«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է պայքարը Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար: TMW-ն հաղորդում է, որ Լուի վան Գալի թիրախում են հայտնվել Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլլերը:
«Կարմիր սատանաներ»-ը 26-ամյա լեհի և 25-ամյա գերմանացու համար պատրաստ են վճարել 125 միլիոն ֆունտ:
Հիշեցնենք, որ վերջերս անգլիական ակումբ տեղափոխվեց «Բավարիա»-ի մեկ այլ կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը:








































