Մյունխենի «Բավարիա»-ն հաջողության է հասել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի տեղափոխության համար ընթացող բանակցություններում, պնդում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը հայտնում է, որ չիլիացի ֆուտբոլիստն առաջիկա օրերին կուղևորվի Մյունխեն, որտեղ բուժզննում կանցնի և չորս տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ:
Վիդալի տեղափոխության դիմաց «Բավարիա»-ն կվճարի 37 միլիոն եվրո, իսկ 3 միլիոն եվրո թուրինյան ակումբը կստանա հավելյալ բոնուսների շնորհիվ:






































