ԵԽ-ի առաջնորդ Դոնալդ Տուսկը Վրաստանը համարել է առաջնային երկիր «Արևելյան գործընկերության» երկրների շրջանում, և նշել Վրաստանի կարևոր նշանակությունը Եվրոպայի համար:
Տուսկը Վրաստան է ժամանել երկօրյա այցով նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի հրավերով:
«Վրաստանը «Արևելյան գործընկերության» երկրներից առաջատարն է, և սա հաճոյախոսություն չէ, սա իրականություն է»,- հայտարարել է Տուսկը Մարգելաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում երկուշաբթի օրը:
ԵԽ-ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին հրավերի համար՝ ասելով. «Ես Վրաստանում եմ նրա համար, որ ձեր երկիրը մեզ համար շատ կարևոր է. Եվրոպան հնարավորինս ձգտում է լինել Վրաստանի կողքին և աջակցել նրան»:










































