Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ` Լոնդոնի «Արսենալ»:
Ֆուտբոլիստը խաղաժամանակ չի ստանում «Բարսա»-ում, իսկ պահեստայինների նստարանին մնալ չի պատրաստվում:
Սոնգը «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 23 պաշտոնական հանդիպման ու խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: 2012թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբը նրա տրանսֆերի դիմաց 18 մլն ֆունտ վճարեց:








































