Մոտ ապագայում հայտնիների ևս մեկ զույգ կարող է բաժանվել: Խոսքը մոդել Քեյթ Մոսի և նրա ամուսնու՝ երաժիշտ Ջեյմի Հինքսի մասին է, հայտնում է The Sun ամսագիրը: Այդպիսի ենթադրությունների պատճառ է դարձել արտասահմանյան միանգամնից մի քանի պարբերականների լուրը, որ Քեյթը և Ջեյմին խոշոր սկանդալի պատճառով իրար հետ չեն խոսում արդեն մի քանի շաբաթ:
Բացի դրանից՝ ներքին աղբյուրների հաղորդմամբ, զույգն արդեն որոշ ժամանակ առանձին է ապրում, ուստի նրանց բաժանությունը պարզ պաշտոնականություն է:
Նշվում է, որ ո´չ Մոսը, ո´չ Հինքսը, ոչ էլ նրանց ներկայացուցիչները այդ լուրերը չեն մեկնաբանում:
«Ամեն ինչ այնքան վատ է, որ նրանք ամեն կերպ փորձում են խուսափել իրարից և իրար հետ չեն երևում նույն վայրերում»,- ամսագրին պատմել է աղբյուրը: Մեկ այլ աղբյուր պնդում է, որ ամուսինները հիմա հետաքրքրված են բոլորովին այլ բաներով, իսկ իրար ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում:
Մեկնաբանները նկատել են, որ հայտնիների ընտանիքում ինչ-որ բան այնպես չէ, երբ նրանք սկսել են առանձին երևալ տարբեր միջացառումներին: Անցած ամիս Ջեյմին մենակ է գնացել «Գլասթոնբերի» փառատոնին: Իսկ Քեյթը Փարիզի Նորաձևության շաբաթի մի քանի ցուցադրության է գնացել մենակ:
Զույգը վերջին անգամ միասին երևացել է ապրիլի սկզբին:







































