Երգիչը երեկոյան շոուի ժամանակ հանդես է եկել Էլթոն Ջոնի կերպարով և Չավեսի մասին երգ կատարել, ինչով սուր քննադատությունների տեղիք է տվել:
Վենեսուելայի հանգուցյալ առաջնորդ Ուգո Չավեսի մասին երգը Ջասթին Թիմբերլեյքը կատարել է հանրահայտ հեռուստաշոուներից մեկի ժամանակ: Ըստ երգչի՝ ստեղծագործության տեքստը պատմում է կոմանդանտեի նկատմամբ ԱՄՆ քաղաքացիների վերաբերմունքի մասին:
32-ամյա երգիչը հայտնվել է բեմի վրա Էլթոն Ջոնի կերպարով և միանգամից հայտարարել, որ Ուգո Չավեսի հետ այդքան լավ ծանոթ չէ, բայց երգում, որը նա կատարելու է, ամեն ինչ ճշմարտացի է:
Չնայած Վենեսուելայում հայտարարված սգին, տեքստում Թիմբերլեյքը քաղաքական գործչի հասցեին սուր մեկնաբանություններ է կատարել: Երիտասարդ երգիչը ծաղրել է նաև Չավեսի սիրելի թութակին, որը կարմիր բերետ է կրել, ինչպես ինքը նախագահը:
Չնայած ամերիկյան հանդիսատեսի հիացմունքին, քննադատները նրա ելույթը վիրավորական են համարել: Նրանց կարծիքով՝ անթույլատրելի է մեռած մարդու հանդեպ նման սանձարձակությունը, անկախ նրանից, թե ով է նա եղել:










































