Լոնդոնի «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան կարող է կարիերան շարունակել կանադական «Մոնրեալ Իմպակտ» ակումբում:
37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Չիկագո Ֆայր»-ը, որը 1.5 տարվա ժամկետով պայմանագիր էր առաջարկում նրան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դրոգբան առաջարկ է ստացել նաև «Օրլանդո Սիթի»-ից, սակայն հրաժարվել է 2 տարվա ժամկետով պայմանագիր ստորագրել ամերիկյան ակումբի հետ:








































