«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը նշել է, թե ինչու՝ հեռանալով «Լիվերպուլ»-ից որոշել է համալրել հենց «քաղաքայիններ»-ի կազմը:
«Ընտրեցի «Մանչեսթեր Սիթի»-ն՝ ակումբի վարած քաղաքականության պատճառով: Վերջին տարիների ընթացքում «քաղաքայիններ»-ը մեծ քայլերով առաջ են շարժվում: «Սիթի»-ն ձգտում է գերիշխել Անգլիայում ու Եվրոպայում:
Այստեղ հանդես են գալիս մեծագույն ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ագուերոն, Սիլվան, Տուրեն: «Մանչեսթեր Սիթի»-ի կարգի թիմում կարելի է միայն զարգանալ ու բարելավել խաղային որակները»,- Goal-ը մեջբերում է Ստերլինգի խոսքերը:







































