Այսօր լրանում է հերթական վերջնաժամկետը Հունաստանի համար՝ նախատեսված Եվրոպական կենտրոնական բանկի առջև պարտքերի վճարման համար։ Եվրոպական կարգավորիչի առջև պարտքի ընդհանուր ծավալը կազմում է 4.2 մլրդ եվրո։ Հունական իշխանությունները, որոնք հանգստյան օրերի 7 մլն եվրոյի միջանկյալ վարկ էին ստացել, մտադիր են ծախսել այն ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի առջև ունեցած պարտքերի մարման վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
ԱՄՀ-ի առջև Հունաստանի պարտքերի ծավալը՝ հաշվի առնելով վճարման ուշացման տոկոսադրույքները, կազմում է 2.05 մլրդ եվրո։ Հունաստանը պետք է տրանշը հատկացներ դեռև հունիսի 30-ին, սակայն չի արել։
Այսօր Հունաստանում երեք շաբաթ տևած «արձակուրդներից» հետո կրկին աշխատել են բանկերը։










































