Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ընտրել է համարը, որը նախկինում երկար տարիներ պատկանել է Իկեր Կասիլյասին:
Հիշեցնենք՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը լքել է «արքայական ակումբ»-ը՝ տեղափոխվելով «Պորտու»:
Ինչ վերաբերում է «Ռեալ»-ի նորեկ Կիկո Կասիլյային, ով նախկինում «Էսպանյոլ»-ի դարպասապահն էր, ապա «արքայական ակումբ»-ում նա հանդես կգա 13 համարի մարզաշապիկով: Այդ մասին հայտնում է AS-ը:











































