Վիեննական ֆիլհարմոնիկ համերգի երաժիշտների կեսը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդիսացել է հիտլերյան կուսակցության անդամ: Հայտնի նվագախմբի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են ֆիլհարմոնիայի կայքում:
Օլիվեր Ռատքոլբի գլխավորությամբ երեք պատմաբանների հաջողվել էր մուտք ստանալ նախկինում փակ արխիվների, որպեսզի մանրամասնորեն ուսումնասիրեն 1938-1945 թթ. գործունեությունը: Գրությունները վկայում են, որ 123 երաժիշտներից 60-ը եղել են նացիոնալ-սոցիալիստական կուսակցության կազմում: Ընդհանուր առմամբ, Ավստրիայում կուսակցության անդամ է եղել բնակչության 8%-ը:
13 մարդ հեռացվել էր նվագախմբի կազմից այդ հիմքերի վրա: Հետագայում նրանք մահացել են համակենտրոնացման ճամբարներում, իսկ մնացածը արտաքսվել են:











































