Երկու անկախ կազմակերպությունների համատեղ հետաքննությունը հաստատել է հաղորդագրությունն այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները քիմիական զենք են կիրառել Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների քրդերի և խաղաղ բնակիչների դեմ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ Ավստրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԴԱԻՇ-ի զինյալները որպես զենք օգտագործում են քլոր, ինչպես նաև հավաքագրում են բարձր որակավորում ունեցող տեխնիկների՝ ցանկանալով ստեղծել սեփական քիմիական զենք:
Մեծ Բրիտանիայի Condict Armament Research և Sahan research հետազոտական խմբերը իրենց մասնագետներին էին ուղարկել՝ հետաքննելու քիմիական զենքի հավանական կիրառման երեք դեպք: Դրանցից երկուսը արձանագրվել էին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Էլ-Հասակեում, երրորդ դեպքը՝ Իրաքի հյուսիսում՝ քրդական դիրքերի մոտ:
«Սա ԴԱԻՇ-ի կողմից քրդերի և քաղաքացիական օբյեկտների դեմ քիմիական զենքի կիրառման փաստերով հաստատված առաջին դեպքն է»,- Condict Armament Research-ի հայտարարությունը մեջբերում է հեռուստաընկերությունը:








































