Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը, ով ավելի վաղ ընկել էր իր տանը և կոտրել էր պարանոցի ողը, դուրս է գրվել հիվանդանոցից:
Այդ մասին հայտնել է Բուշի մամլո քարտուղարը: Նախկին նախագահը Maine Medical Center հիվանդանոցում անցկացրել է 4 օր: Բժիշկների հավաստմամբ` Բուշի առողջության ամբողջական վերականգնման համար կպահանջվի մոտ 3-4 ամիս:










































