Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավար խորհրդի անդամ Ժորդի Մեստրեն հայտարարել է, որ ակումբը պատրաստ է ևս մեկ առաջարկով դիմել «Յուվենտուս»-ին՝ Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Վերջերս կատալոնյան ակումբը 80 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ էր կատարել, բայց թուրինյան ակումբը մերժել էր այն:
«Եթե թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանա իր թիմում տեսնել 22-ամյա ֆրանսիացուն, ապա մենք պատրաստ ենք կատարել գործարքը: Առաջիկա մրցաշրջանի համար մեր կազմը պատրաստ է: Բայց մարզչի ցանկության դեպքում դռները բաց են»,- ասել է Մեստրեն:
Հավելենք, որ ակումբի նախագահական ընտրություններում հաղթել է Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով մինչ այդ ժամանակավորապես ղեկավարում էր «Բարսելոնա»-ն: Նա նույնպես ցանկանում է իր թիմում տեսնել Պոգբային, ինչը մեծացնում է Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու շանսերը:








































