Sunday, 21 06 2026
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը

«Պտույտ Անապատում» օպերացիան

Արդարադատության նախարարի պաշտոնանկությունն ու հավանաբար դրանով մեկնարկելիք ներիշխանական նոր վերադասավորումները՝ կադրային պլանում, հերթական անգամ ընդգծում են, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության երկու ժամկետների ընթացքում այդպես էլ չձևավորեց իշխանական մի այնպիսի համակարգ, որը անգամ չլինելով լեգիտիմ, այդուհանդերձ, լինի արդյունավետ:

Վերջին հաշվով, լեգիտիմության բացակայությունը դեռևս անարդյունավետության նախադրյալ կամ պատճառ չէ, և իշխանությունը, չլինելով ընդունված, կարող է այնուհանդերձ ցույց տալ ինչ-որ արդյունք: Սերժ Սարգսյանի իշխանության ցույց տված արդյունքները առավելագույնս իրավիճակային են, որոնք, իհարկե, կարող են ինչ-որ հեռավոր իմաստով թողնել համակարգային հետքեր: Սակայն Հայաստանին հետքեր չեն պետք, պետք են հստակ հենասյուներ, որոնց վրա կկառուցվի պետական քաղաքականությունը այս կամ այն հարցում:

Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, այդպես էլ չկարողացավ դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի իշխանական համակարգի ստվերի տակից, ինչի գլխավոր պատճառը երևի թե այն է, որ նա այդ համակարգի ստվերային առանցքն էր և ստանձնելով դե յուրե առաջին դեմքի պարտականությունը՝ այդպես էլ չդադարեց ստվերային առանցք լինելուց և համակարգը շարունակեց կառավարել նույն տրամաբանությամբ: Արդյունքը հանդիսացավ այն, որ Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, իր նախագահական երկու ժամկետներն անցկացրեց արտաքին ու ներքին «բլեֆի» գերակայությամբ: Հարկ է ուշադրություն դարձնել, որ նրա և՛ ներքին, և՛ արտաքին որևէ նախաձեռնություն, լինելով միանգամայն գրավիչ իր էությամբ, բովանդակային իմաստով երբեք ոչ միայն չհասավ տրամաբանական եզրագծի, այլ չմոտեցավ անգամ դրան:

Օրինակ՝ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը», երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ անգամ եթե Թուրքիան մերժի Հայաստանի նախաձեռնությունը, Երևանը գիտե, թե ինչ կանի այդ դեպքում: Պարզվեց, որ Երևանը ոչինչ էլ չգիտե, ինչպես վառ կերպով ցույց տվեց 100-րդ տարելիցը, երբ Հայաստանն այդպես էլ որոշակիորեն չկարողացավ փոխանցել աշխարհին, թե վերջապես ինչ է ուզում Թուրքիայի հետ հարաբերության մասով, ինչ է պատկերացնում և ինչ սցենարներ ունի առաջարկելու: Սերժ Սարգսյանը սկսեց Եվրամիության հետ ասոցացման գործընթացը, բայց այդպես էլ չհասավ դրա տրամաբանական ավարտին: Ավելին՝ նա կատարեց ուղղակի ամոթալի մի շրջադարձ՝ խաղալով Հայաստանի անվտանգության և հեղինակության հետ: Սերժ Սարգսյանը ավարտին չի հասցնելու նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցությունը, բայց արդեն ոչ իր կամքով, այլ պարզապես հանգամանքների բերումով:

Ներքին կյանքում, Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ձևավորել գոնե միջնաժամկետ իշխանական մի թիմ, որը հասարակության առաջ պատասխանատվություն կստանձներ, թեկուզ եթե այդ պատասխանատվությունը հավատ ու վստահություն չներշնչեր որևէ մեկին, և միջնաժամկետ որևէ հատվածում ի ցույց կդներ այդ պատասխանատվության արդյունքը: Դրա փոխարեն, Սերժ Սարգսյանն անընդհատ «որոնումների» մեջ էր, անընդհատ կադրային փոխարինումների և փոխատեղումների մեջ: Նա հասկանալիորեն փորձում էր քանդել Ռոբերտ Քոչարյանի համակարգը, քանի որ առանց այն քանդելու, նա չէր կարող դուրս գալ այդ համակարգի ստվերային առանցքի դերից: Եթե դուրս գար՝ առաջին դեմքի հրապարակային դերը լիարժեք կատարելու համար (լիարժեք չի նշանակում որակյալ), ապա մինչ նա մտներ այդ դերի մեջ, համակարգն առանց ստվերային առանցքի ուղղակի կփլուզվեր: Հետևաբար Սերժ Սարգսյանի համար առաջնային էր նախ համակարգը փլուզել, որպեսզի հետո կարողանա ստանձնել առաջին հրապարակային դեմքի լիարժեք գործառույթներ:

Թե ինչպես կօգտագործվեին դրանք, ինչի համար, կամ ում համար՝ դա այլ հարց է: Բայց ակնհայտ է, որ նա միայն համակարգը փլուզելուց հետո կարող էր դառնալ առաջին, որը կստեղծի արդեն իր համակարգը: Սակայն, Սերժ Սարգսյանը միաժամանակ փորձում էր փլուզումն իրականացնել այնպես, որ «քարերը» չթափվեն իր գլխին: Արդյունքում նա քարերը հանում էր, սակայն հետո խնամքով դասավորում մեկ այլ տեղ: Արդյունքում համակարգը ոչ թե փլուզվում էր, ապամոնտաժվում, այլ պարզապես վերադասավորվում: Սարգսյանն անկարող գտնվեց դուրս գալ այդ շրջանից, թեև, իհարկե, նրա համար խանգարող հանգամանքներն էլ քիչ չէին, ընդ որում՝ ոչ միայն համակարգի ռեակցիոն բնույթի տեսքով, այլ նաև արտաքին իրողությունների:

Այստեղ իրողությունները երկակի ազդեցություն ունեցան նրա նախագահության ընթացքում՝ մի կողմից բերելով ճգնաժամային քամիներ, սակայն մյուս կողմից ստեղծելով մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանն, ըստ էության, իշխանություն չունենալով համակարգի վրա՝ կարողանում էր կառավարել այն արտաքին քաղաքական կոնյունկտուրայի մեջ հիանալիորեն տեղավորելով: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ներսում չունենալով որևէ կառավարման հենք, հենասյուն, իրավիճակը կարողացավ շաղկապել արտաքին զարգացումների հետ և բերել մի տրամաբանության, երբ ներսում արդեն նրա մրցակիցները ոչ թե հասարակության առաջ էին մրցում իր հետ, այլ Ռուսաստանի, որին էլ, մեծ հաշվով, այդ մրցակցությունը հետաքրքիր չէր, քանի դեռ Սերժ Սարգսյանից ստանում էր և ստանում է ցանկալի արդյունքը:

Ավելին՝ արտաքին քաղաքական իրողությունները զարգացան այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանի համար, ի վերջո, Հայաստանի հարցը լիովին դարձավ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունք կամ հետևանք, ինչի պատճառով էլ Մոսկվան որոշեց վերջ դնել Հայաստանում առաջացրած իշխանական-ոչ իշխանական բալանսին: Ահա այս իրավիճակում Սերժ Սարգսյանը մոտեցել է իշխող համակարգի համար կարևորագույն մի ժամանակահատվածի, իշխանական կառուցվածքի և տրամաբանության փոփոխություն ենթադրող սահմանադրական բարեփոխման և նոր համապետական ընտրության:

Մի կողմից ստացվում է, որ Սերժ Սարգսյանն այդ խնդիրը պետք է լուծի ըստ էության դրած չլինելով ամուր համակարգային հիմքեր, ինչը նշանակում է, որ նրա կառուցածը կփլվի ավազե ամրոցի նման, մյուս կողմից էլ՝ Սարգսյանը անցնող երկու ժամկետների ընթացքում ըստ էության անում է իր համար կարևորը՝ համակարգը Մովսեսի նման «անապատում պտտում» է այնքան, մինչև այն կտրվի Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանից, համակեցության կանոններից, հարաբերություններից՝ ձևով մնալով նույնը, իսկ բովանդակությամբ դառնալով ամորֆ, այսինքն՝ ըստ էության կորցնելով դիմադրության ունակությունը: Արդարադատության նախարարի փոփոխությամբ երևի թե սկսվում է նոր պտույտը անապատով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում