Գերմանական «Սանկտ-Պաուլի»-ի 16-ամյա կիսապաշտպան Սեմ Շրեկը կարող է մարզական կարիերան շարունակել Միլանի «Ինտեր»-ում:
«Հաստատում եմ, որ «Ինտեր»-ը հետաքրքրվում է իմ ծառայություններով: Չգիտեմ` պաշտոնական առաջարկ եղել է, թե ոչ: Այն շատ հզոր ակումբ է, չնայած` իմ ծառայություններով հետաքրքրվում են այլ ակումբներ ևս:
Իմ ամենասիրելի խաղացողը Նեյմարն է, իսկ «Ինտեր»-ի ներկայիս կազմում ամենաշատը դուր է գալիս Հերդան Շաքիրիի խաղը»,- Շրեկի խոսքերը մեջբերում է Calcio Mercato-ն:
Bild-ի փոխանցմամբ` Շրեկի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն:








































