Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները պետք է հանվեն «այնքան արագ, որքան դա հնարավոր է»: Այսպիսի կարծիք է հայտնել Շվեյցարիայի ԱԳՆ նախարար Դիդյե Բուրկհալտերը Neu Zurcher Zeitung am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում:
Շվեյցարիան Իրանի դեմ պատժամիջոցներ է մտցրել 2007թ. Փետրվարին՝ հետևելով առևտրի գծով իր հիմնական գործընկերների օրինակին: Սակայն պատժամիջոցների մի մասը հանվել է 2014 թ. Սկզբին՝ ի պատասխան 2014թ. նոյեմբերին Ժնևում կնքված համաձայնագրի, ըստ որի՝ Իսլամական Հանրապետությունը պարտավորություն ստանձնեց կրճատել ուրանի հարստացումը մինչև 5 տոկոս, վերացնել մինչև 20 տոկոս հավաքված միջուկային պաշարները և ընդհատել ուրանի հարստացման համար նոր կենտրոնների կառուցումը: Դրա հետ մեկտեղ՝ պատժամիջոցների մեծ մասը մինչ օրս ուժի մեջ է:
Նախարարի խոսքով՝ Շվեյցարիայի կառավարությունը մանրակրկիտ կուսումնասիրի այդ հարցը և պատժամիջոցների հանման վերաբերյալ անկախ որոշում կկայացնի:









































