Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մեկնաբանել է ռուսական «Գազարդ» ընկերության հետ «Թուրքական հոսք» նախագծի իրականացման բանակցությունների ընթացքը, որը պետք է թույլ տա ռուսական գազի Եվրոպա մատակարարումը` շրջանցելով Ուկրաինան: Այս մասին հայտնում է newsru.co.il-ը:
«Մոսկվան մեզ դիտում է միայն որպես տրանզիտային երկիր: Մեզ համար դրա մեջ ոչ մի իմաստ չկա: Մենք հետաքրքրված ենք մատակարարման միասնական համակարգ ստեղծելու հարցում: Այդ հարցով սկզբունքային համաձայնություն կայացվել էր, սակայն Ռուսաստանը դրժեց իր խոսքը»,- նշել է նա:
Նախարարի կարծիքով՝ «Թուրքական հոսքը» պետք է համապատասխանի և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի շահերին: «Մենք երբեք զիջումների չենք գնա, ինչը սպառնում է մեր շահերին»,- ընդգծել է նա և ավելացրել, որ խնդիրը չի լուծվի միայն գազի գնի նվազեցմամբ:










































