Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Ռաֆայել Բենիտեսի հետ աշխատանքից առաջին տպավորությունների մասին: Գերմանացին կարծում է, որ Բենիտեսը «Ռեալ»-ում տիտղոսներ նվաճելու մեծ հնարավորություններ ունի:
«Բենիտեսի հետ համատեղ աշխատանքից դրական տպավորություններ ունեմ: Նա ցանկանում է, որ «Ռեալ»-ը հաջորդ մրցաշրջանում շատ ուժեղ լինի:
Կարծում եմ` Բենիտեսի գլխավորությամբ տիտղոսներ նվաճելու լավ շանսեր ունենք: Հուսով եմ` լավ մրցաշրջան է սպասվում:
«Ռեալ»-ի նպատակը միշտ նույնն է` հաղթել բոլոր մրացաշարերում, որոնց մասնակցում է: Նախորդ մրցաշրջանում մոտ էինք տիտղոսներին, բայց չստացվեց:
Հիմա պետք է քայլ առաջ կատարել ու հաղթել Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում»,- Կրոսի խոսքերը մեջբերում է AS-ը:



































