Saturday, 27 06 2026
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

Գյուղացիները մնացել են բերքի ձեռքը շիվար. մթերողները իրենց պայմաններն են թելադրում

Այս օրերին բերքի մթերման ամենաթեժ սեզոնն է և, ինչպես ամեն տարի, գյուղացիներն այս անգամ կրկին կանգնել են մթերման խնդրի առաջ: Անկախ պատկան մարմինների հավաստիացումներից, թե բերքը դաշտում չի մնա և այլն, իրականությունը բոլորովին այլ է: Հոկտեմբերյանի բնակիչներից մեկը, ով զբաղվում է բանջարեղենի ցանքատարածությունների մշակմամբ, մի քանի օր է՝ իր մշակած բադրիջանի մի քանի տոննա բերքը ձեռքին, չի կարողանում մթերել: Նա դիմել է և՛ «Արտֆուդ» ընկերություն, և՛ «Պռոշյանի» գործարան, և՛ «ՄԱՊ» ընկերություն ու ևս մի քանի այլ ընկերությունների, սակյան բոլորն էլ, նրա խոսքով, հրաժարվել են մթերել իր բերքը՝ պատճառաբանելով, թե իրենք բադրիջանի հետ կապված պայմանագրեր ունեն և պայմանագրով արդեն իսկ մթերումներ անում են:

«Արտֆուդ»-ի գործարանից էլ քաղաքացուն պատասխանել են, որ իրենք օրական ընդամենը 20 տոննա են մթերում, իսկ այդ ծավալները արդեն իսկ ապահովված են: «Հիմա ես չգիտեմ՝ ինչ անեմ: Բերքը ձեռքս ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ էդքան բերքը: Տանեմ շուկա, բայց շուկայում մեծածախ բադրջանի գինը 50 դրամ է: Էդ գնով տամ, նշանակում է աշխատանքս գցեմ ջուրը: Իսկ շուկայում ոչ մեկ ինձանից էդքան ապրանք չի վերցնի, որ վաճառի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց հոկտեմբերյանցի գյուղատնտեսը:

Նրա խոսքով՝ իրավիճակը քիչ այլ է պոմիդորի ու պղպեղի դեպքում: «Էս դեպքում վիճակն ավելի լավ է: Արտահանում եմ դրանք, հատկապես բիբարը, ու ոչ մի խնդիր չի լինում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ միայն պղպեղի մեծածախ գինը արտահանողների համար 400 դրամ է: Արտահանվում է հիմնականում Ռուսաստան: «Շատ ձեռնտու է, հա՛մ գինն է ձեռնտու, հա՛մ էլ մեր տեղացի մթերողների հետ չես առնչվում»,- ասաց նա:

Նույն իրավիճակն է նաև Արարատում, Արտաշատում, որտեղ մշակվող տարածքները էականորեն կրճատվել են: Նրանք նույնպես իրենց բերքը հիմնականում մթերում են «Արտֆուդ»-ում, «ՄԱՊ»-ում, սակայն դեռևս ծիրանի մթերման ժամանակ գյուղացիները բարձրաձայնում էին խնդիրների մասին: Ծիրանը մթերում էին 30-50 դրամով, այն էլ պետք է բերքը բացարձակապես վնասված չլիներ: «Այդ գնով բերք մթերելը նշանակում է, որ ես հազիվ քաղողի փողն եմ հանում: Բա էդքան տանջվեմ ու ապրանքը գցեմ ջո՞ւրը»,- իր հերթին դժգոհեց Արտաշատի բնակիչներից մեկը:

Նրա խոսքով՝ մեկ ամսից արդեն խաղողի բերքահավաքը կսկսվի, ու իրենք նորից կկանգնեն մթերման խնդրի առաջ: «Նախնական պայմանավորվածության համաձայն՝ բերքը քաղում, մեքենաներով տանում, կանգնեցնում ենք գործարանի առաջ, ժամերով արևի տակ սպասեցնում են, բերքը դառնում է զիբիլ, ստիպված իրենց ասած գնով տալիս, ապրանքը գցում ենք ջուրը ու քոռուփոշման գալիս տուն: Բայց որ տելեվիզրով լսես, սաղ օրը, նախարարից սկսած, գովք են անում, թե գյուղացու բերքը գետին չի մնա, գներ են ասում, թվեր են առաջարկում, մարդ մտածումա՝ կարողա՞ ուրիշ երկրի մասին ա խոսքը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, անկախ հավաստիացումներից, այս տարի խաղողի գինը չի կարող նախորդ տարվա չափ լինել: Խաղողի մթերման գինն էականորեն կնվազի, կկրճատվի, քանի որ գինու և կոնյակի արտահանման ծավալները կտրուկ կրճատվել են: Հայրենի արտադրանքը այլևս Ռուսաստանում բարձր գնով չի վաճառվում և ոչ էլ նախկին պահանջարկն ունի: Իրավիճակից ելնելով՝ մթերողները նախ նախորդ տարիների ծավալով մթերում չեն կարող իրականացնել, քանի որ անցած տարվա արտադրանքը դեռ պահեստներում է, և հետո ստիպված կլինեն արտադրանքի գինը նվազեցնել, ինքնարժեքը իջեցնել, որպեսզի կարողանան արտահանել, ու մեր ապրանքը ռուսական շուկայում մրցունակ լինի:

Այնպես որ առաջիկայում հերթական աղմուկը կբարձրանա՝ խաղողի մթերման հետ կապված: Ի դեպ, այս տարի սպասվում է խաղողի աննախադեպ բերք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում